Գագիկ Ծառուկյանի առյուծը անկել է կենդանաբանական այգում. լուրը պաշտոնապես հաստատվեց
Հուլիս 07,2026 19:06
Կենդանաբանական այգին հաստատեց՝ էգ առյուծը քնեցումից չի արթնացել:
«Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։
Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»։
