Գորիսում գայլը հարձակվել է 6 մարդու վրա, նրանցից մեկի վիճակը ծանր է | Region

Գորիսում գայլը հարձակվել է 6 մարդու վրա, նրանցից մեկի վիճակը ծանր է

Հուլիս 08,2026 23:35

Այսօր Գորիսի Քարահունջ բնակավայրում գայլը հարձակվել է 6 մարդու վրա, այդ թվում՝ 3 տարեկան երեխայի։

Գորիսի բժշկական կենտրոնից հայտնում են, որ գայլի հարձակումից տոժած քաղաքացիները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսների վիճակը՝ թեթև կամ միջին ծանրության:

Այս պահին ոստիկանները, ՆԳՆ փրկարար ծառայության Գորիսի ջոկատը և էկոպարեկները որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ գայլին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

 

Նորություններ