«Ասֆալտին փռելու հրահանգները տրվել են շատ վաղուց։ Այն ինչ ասել եմ, պետք է դառնա իրականություն, որովհետև Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին»․Փաշինյան | Region

«Ասֆալտին փռելու հրահանգները տրվել են շատ վաղուց։ Այն ինչ ասել եմ, պետք է դառնա իրականություն, որովհետև Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին»․Փաշինյան

Հուլիս 09,2026 12:27

«Ես այդ տեսարանները չեմ տեսել, որովհետև դրանք ինձ չեն հետաքրքրում, գաղափար չունեմ, թե ինչի մասին եք խոսում»,-այսպես պատասխանեց Նիկոլ Փաշինյանն այն հարցին, թե ի՞նչ է զգում, երբ նայում է Գագիկ Ծառուկյանի ձերբակալման կադրերին, երբ նրան ԱԱԾ աշխատակիցները ոտքին են հարվածում, գետնին են գցում՝ ստորացնելով, արդյոք սա «փռեք ասֆալտին, ծեփեք պատերին» ձեր արած հայտարարությունների տրամաբանության մեջ է։

Կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսիում Փաշինյանն ասաց․«Ասֆալտին փռելու, և ոչ միայն փռելու, հրահանգները տրվել են շատ վաղուց և հարց է, թե ինչու այդ հրագանգները մինչև հիմա չեն կատարվել։ Այն ինչ ասել եմ, պետք է դառնա իրականություն, որովհետև այդ թվում՝ այն պատճաով, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին»։

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրա ձերբակալման կադրերը հրապարակել են իրավապահ մարմինները։ Քանի օր է՝ քաղաքացիներն ու քաղհասարակության ներկայացուցիչները քննարկում են, թե ինչպես են ուժայինները ակնհայտորեն անձին նվաստացնող գործողություններով ձերբակալում։

Նորություններ