«Ադրբեջանի դրամի և անձնագրի քարտեզներում Արծվաշենը որպես անկլավ է նշված» Մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք»․Փաշինյան
«Մենք շարունակելու ենք աշխատել խաղաղութան հետագա ինստիտուցիոանալացման վրա։ Ես ասել եմ, որ մենք արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցեր չենք քննարկում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Բաքվից այսօր էլ հայտարարություն է հնչել, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, երբ «Հայաստանի սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»։
Փաշինյանն ասաց, որ Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է ՀՀ կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում, 726 հազար մարդ քվեարկել է դրա օգտին․« Այլ բան որ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը սովորական սահմանադրության փոփոխության տրամաբանությամբ այնպիսին չէ, որ դա մեզ հայտնի մեխանիզմով իրականացվի։ Այդ օրակարգը կա, մենք պետք է վերլուծենք իրավիճակը և դիրքավորվենք այդ թեմայի շուրջ»։
Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր հայտարարել է՝ «․․․սահամանզատման գործընթացը կիրականացվի, և կլուծվեն անկլավային գյուղերի խնդիրները»։
Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով անկլավներին ու էքսկլավներին, ասաց՝ մենք պետք է բոլոր կիսատ մնացած հարցերը լուծենք։
«Ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավների և էքսկլավների թեմայից հրաժարվում ենք կամ կարող ենք հրաժարվել։ Ոչ, մենք պետք է գնանք ու էդ հարցին լուծում տանք։ Ինչպիսին կլինեն լուծումները, դա արդեն քննարկման հարց է։ Մենք այդ հարցը տեղափոխել ենք մի հարթություն, որ էդ թեմայի շուրջ լրացուցիչ նյարդ, այդ թվում՝ արտաքին օգտագործման, չկիրառվի»,-ասաց Փաշինյանը։
Նրա ներկայացմամբ՝ այդ խնդրի լուծման երկու տարբերակ կա․«Առաջին տարբերակ՝ որ տարածքը՝ էքսկլավային կամ անկլավային կարգավիճակով, շարունակում է մնալ այն երկրի տարածք, որին դե յուրե պատկանում է, կամ մենք պայմանավորվում ենք, և տարբերակներից մեկն օրինակ համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ այսպես ասած փռում ենք կամ կոնկրետ տեղանքներով իրականացնում ենք փոփոխություններ։ ՀՀ օրենսդրությամբ մենք պետք է այդ թեմային անդրադառնանք»։
Փաշինյանը հայտնեց, որ աշխատանքների ընթացքում նկատել են, որ Ադրբեջանի դրամի և անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը որպես անկլավ արձանագրված է, մանրամասնեց՝ «Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշած է այլ գույնով, որպես Ադրբեջանին չպատկանող տարածք։ Նույնը՝ անձնագրում։ Սա շատ կարևոր նրբություն է, կարծում եմ, մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմա-աթային հռչակագրով համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերենք, որովհետև դա է բխում նախաստորագրված համաձայնագրի տեքստից, որը մենք ստորագրել ենք, և ընտրություններով ՀՀ քաղաքացիները դրան հավանություն են տվել»։
Ըստ Փաշինյանի՝ պետք է առաջնորդվել ոչ թե այն տրամաբանությամբ, որ ով, ինչ առել է վերահսկողության տակ, նշանակում է իրեն է պատկանում, այլ պետք է առաջնորդվել համաձայնագրի տրամաբանությամբ՝ այն, ինչ դե յուրե Խորհրդային միության վերջին նշանակության քարտեզներով ում է պատկանում է․«Այդ տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք։ Այլ բան, որ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներում կարող ենք համաձայնությամբ սահանի օպտիմալացումներ իրականցնենք։ Երկու երկրներն էլ ունեն նման իրավիճակ։ Մենք ունենք իրավիճակ, երբ դեպի մեր բնակավայրեր գնացող ճանապարհն անցնում է Խորհդրային միության անկլավային տարածքի միջով, իրանք էլ ունեն նման իրավիճակ, որ իրանց 4-5 գյուղեր տանող ճանապարհն անցնում է Հայաստանի այդպիսի տարածքով»։
