Ներխուժել են Ստամբուլի Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք և ավերել վեց դամբարան | Region

Ներխուժել են Ստամբուլի Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք և ավերել վեց դամբարան

Հուլիս 09,2026 17:06

Անհայտ անձը նախորդ գիշեր ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք և վնաս է հասցրել վեց դամբարանի և աղբյուրի։

Պոլսո Հայոց պատրիարքարանից հայտնում են, որ դեպքը խորապես վիրավորել է համայնքի ներկայացուցիչներին, մասնավորապես նրանց, ում սիրելիների դամբարաններն այդ գերեզմանատանն են։

«Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է պատկան մարմիններին, որոնք ձեռնարկել են օրինական հետապնդման աշխատանքներ՝ հանցագործի ինքնությունը պարզելու և նրան արդարադատության ձեռքը հանձնելու համար։ Պատրիարքարանը դատապարտում է սրբազան արժեքների և հավիտենական հանգստավայրերի դեմ գործած հարձակումը։ Շնորհակալություն ենք հայտնում պատկան մարմիններին, որոնք դեպքը պարզելու նպատակով շարունակում են իրենց գործունեությունը։ Հույս ունենք, որ հանցագործը կհանձնվի արդարադատությանը»,-ասվում է հաղորդագրությունում։

Նորություններ