Ինչպե՞ս է գյուղացին հաղթահարելու արտահանման ճգնաժամը և ի՞նչ է առաջարկում պետությունը վնասներ կրած գյուղատնտեսներին | Region

Ինչպե՞ս է գյուղացին հաղթահարելու արտահանման ճգնաժամը և ի՞նչ է առաջարկում պետությունը վնասներ կրած գյուղատնտեսներին

Հուլիս 09,2026 19:00

Ռուսաստանի Դաշնության կողմից հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումը բարդ իրավիճակ է ստեղծել, և արմավիրցի այգեգործները, միրգ-բանջարեղեն արտադրողները պնդում են, որ լուրջ խնդիրների առաջ են կանգնած․ նախ չեն կարողանում իրացնել ամբողջ բերքը, նաև վաճառվող միրգ-բանջարեղենի գինը նախորդ տարվա համեմատ 2-3 անգամ ցածր է /օր․՝ կեռասինը, ծիրանինը, լոլիկինը և այլն/։

Արմավիրի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի տեղեկացմամբ՝ արտահանողները կարող են օգտվել աջակցության ծրագրից: Սակայն, արտահանողներից բացի, առաջնահերթ աջակցության կարիք ունի հենց հողի մշակը, ով ամբողջ տարին այգուց ու ջերմոցից դուրս չի գալիս, բանկերի հետ գործարքների մեջ է, զգալի ծախսեր է անում՝ նորմալ եկամուտ ստանալու ակնկալիքով։    

Regions TV-ն պարզաբանում է խնդրել Էկոնոմիկայի նախարարությունից, թե ի՞նչ աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսներին և վնասները փոխհատուցելու ի՞նչ մեխանիզմներ են կիրառվում։

Նախարարության պատասխան նամակում որպես աջակցության ծրագիր ներկայացվում է 1-2 մլն դրամի չափով սուբսիդավորվող վարկի տրամադրումը, միևնույն ժամանակ նշվում է․

«Գները կարգավորվում են շուկայական առաջարկի և պահանջարկի հիման վրա, և կառավարությունը գների կարգավորման վրա իրավասություն չունի։ Կառավարությունը փոխհատուցում է արտահանողների լոգիստիկ ծախսերի մի մասը։ Միրգ-բանջարեղեն արտադրող և արտահանող ընկերությունների կրած վնասները փոխհատուցելու հնարավորությունները գտնվում են քննարկումների փուլում և դեռևս որոշում չի կայացվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ