Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ կուղարկվեն պրոպան գազ և պարարտանյութեր | Region

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ կուղարկվեն պրոպան գազ և պարարտանյութեր

Հուլիս 10,2026 13:33

Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով ՌԴ-ից Հայաստան է ուղարկվում պրոպան գազ և պարարտանյութ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով ՌԴ-ից պրոպան գազ և պարարտանյութ կուղարկվի Հայաստան։ Նշվում է, որ այսօր Բիլաջարի կայարանից դեպի ՀՀ կուղարկվի 14 վագոն պրոպան գազ և 5 վագոն պարարտանյութ։

Հիշեցնենք որ մինչ այս պահը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ավելի քան 35 հազար տոննա ցորեն, շուրջ 8 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար և 414 տոննա անտրացիտ։

Նորություններ