Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարել են եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Ֆրանսիական Իլ-դը-Ֆրանս շրջանում, ներառյալ Փարիզը, կրկին հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ ծայրահեղ շոգի պատճառով։ Այս մասին հայտնել է Le Monde թերթը։
«Գրեթե ամբողջ Ֆրանսիան գտնվում է նարնջագույն ռեժիմում, սպասվում է առավելագույն ցուցանիշների աճ», — նշվել է հրապարակման մեջ։
Տեղեկացվել է, որ ավելի վաղ Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանում երբեք մեկ տարվա ընթացքում երկու անգամ կարմիր վտանգի մակարդակ չի սահմանվել, հատկապես այսքան կարճ ընդմիջումով՝ ընդամենը մոտ երեք շաբաթ։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա հանգստյան օրերին Փարիզում օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 35 աստիճանը։ Ընդհանուր առմամբ շաբաթ օրն առավելագույն եղանակային վտանգի ռեժիմը կգործի երկրի 24 դեպարտամենտներում, որտեղ բնակվում է շուրջ 21,9 մլն մարդ։
Ֆրանսիական օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Նոր Ակվիտանիայի հյուսիսից մինչև Լուարի հովտի կենտրոնական հատված ձգվող առանձին շրջաններում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 41 աստիճան։
