Հայաստանի սամբոյի ընտրանին աշխարհի գավաթի մրցումային երկրորդ օրը նվաճեց 7 մեդալ | Region

Հայաստանի սամբոյի ընտրանին աշխարհի գավաթի մրցումային երկրորդ օրը նվաճեց 7 մեդալ

Ապրիլ 05,2024 22:27

Երևանում ավարտված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային երկրորդ օրը հայ մարզիկները նվաճեցին ևս 7 մեդալ։

Արծաթե մեդալակիր է դարձել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ), իսկ Նարեկ Գոգոինյանը, Համլետ Սուքիասյանը (երկուսն էլ` մարտական սամբո, 58 կգ), Վասակ Բարսեղյանը (մարտական սամբո, 71 կգ), Սարգիս Վարդանյանը (մարտական սամբո, 79 կգ) Ավետիք Պողոսյանը (մարտական սամբո, 88 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (մարտական սամբո, +98 կգ) նվաճել են բրոնզե մեդալ։

Հայաստանի սամբոյի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության մեդալային հաշվարկում զբաղեցրեց 5-րդ տեղը` նվաճելով 3 արծաթե և 11 բրոնզե մեդալ։ Մեկական արծաթե և բրոնզե մեդալ էլ նվաճել են փախստականների հավաքականում հանդես եկած հայ սամբիստները։

Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը հայ սամբիստներից արծաթե մեդալակիր դարձան Արթուր Մանուկյանը (մարզական սամբո, 64 կգ), Կառլեն Մահինյանը (մարզական սամբո, 71 կգ) և Դավիթ Հովսեփյանը (մարզական սամբո, 58 կգ)։ Բրոնզե մեդալ նվաճեցին Կարեն Սարգսյանը (մարզական սամբո, 58 կգ), Իռենա Պետրոսյանը, Արփինե մնացականյանը (երկուսն էլ` մարտական սամբո, 54 կգ), Սրբուհի  Հովակիմյանը (մարտական սամբո, 59 կգ), Արթուր Հակոբյանը (մարզական սամբո, 79 կգ) և Գրիգոր Բեկնազարյանը (մարզական սամբո, 98 կգ)։

Նորություններ