«Անհիմն տուգանում են». Գյումրեցի վարորդները բողոքի ակցիա են իրականացրել
Այսօր առավոտյան տասնյակ վարորդներ բողոքի ակցիա են իրականացրել՝ արգելափակոցներ տեղադրելով և փակելով Գյումրու կենտրոնական շուկային հարակից միակողմանի ճանապարհը։
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ արդեն երրորդ օրն է, ինչ պարեկային ծառայության աշխատակիցները տվյալ հատվածում կայանած ավտոմեքենաների վարորդներին տուգանում են՝ իրենց գնահատմամբ անհիմն կերպով։
Իրավապահները տուգանքները հիմնավորում են այն հանգամանքով, որ տրանսպորտային միջոցները պետք է կայանվեն այլ դիրքով։ Սակայն վարորդները նշում են, որ տասնյակ տարիներ նույն վայրում մեքենաները կայանվել են նույն ձևով, որևէ նման պահանջ չի ներկայացվել, իսկ համապատասխան ճանապարհային գծանշումներ չկան։ Նրանց համոզմամբ՝ նման պայմաններում պարեկային ծառայությունը տուգանքներ կիրառելու իրավական հիմք չունի։
Վարորդները պահանջում են վերանայել կիրառված տուգանքները և խնդրին տալ հստակ ու արդարացի լուծում։ Նշենք, որ մեկ ժամ բանակցելուց հետո վարորդները բացեցին ճանապարհը։
Նորություններ
