Ինչպե՞ս է Ախթալան հաղթահարում ջրհեղեղի և արտագաղթի հետևանքները | Region

Ինչպե՞ս է Ախթալան հաղթահարում ջրհեղեղի և արտագաղթի հետևանքները

Օգոստոս 03,2026 18:00

Ախթալան մինչեւ 1995թ.-ը եղել է քաղաքատիպ ավան, այնուհետ դասվել է Հայաստանի քաղաքների շարքին: 1970-ականներին Ախթալայում շուրջ 4500 մարդ է ապրել՝ 1 տասնյակից ավելի ազգերի ներկայացուցիչներ։ Ներկայումս, ըստ Ախթալայի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանի, քաղաքում բնակվում է 2600 մարդ։

Բնակիչները նշում են, որ Ախթալայում աշխատատեղերը հիմնականում ապահովում է լեռնահարստացուցիչ կոմբինատը, ու թեև աշխատավարձը բարձր չէ, շատերն իրենց ընտանիքների կարիքները հոգալու այլ ելք չունեն և աշխատում են հանքերում։

Ըստ «Ախթալա» արհեստակցական կազմակերպության նախագահ Սասուն Վարդումյանի՝ ամենամտահոգիչը ժողովրդագրական պատկերն է, բնակչության թիվը շարունակական նվազման միտում ունի։

Հիշեցնենք, որ 2024թ․-ի մայիսին տեղի ունեցած ջրհեղեղն ավերածությունների պատճառ էր դարձել նաև այս հատվածում։ Ինչպե՞ս են վերացվել աղետի հետևանքները և արդյո՞ք տուժած բնակիչները փոխհատուցում ստացել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ