ՌԴ-ն կասցրել է Հայաստանից 70 000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
Ռուսաստանը կասեցրել է Հայաստանից 70,000 շիշ գազավորված ըմպելիքների և խմելու ջրի վաճառքը՝ «Ռոսպոտրեբնադզորի» որոշումից հետո:
Սահամանափակումը վերաբերել է հայկական արտադրության «Բջնի» հանքային բուժիչ-սեղանի ջրի, «Պրոստո Ազբուկա» բնական խմելու ջրի (այդ թվում՝ մանկական) և ոչ ալկոհոլային գազավորված «Մոխիտո» ըմպելիքների առանձին խմբաքանակներին։
«Ներկայումս «Ռոսպոտրեբնադզորի» կողմից նշված խմբաքանակների վաճառքն արգելվում է մանրածախ և առցանց ցանցերում մինչև բոլոր անհրաժեշտ ստուգումների ավարտը: Պիտակավորման համակարգը ինտեգրված է երկրի յուրաքանչյուր դրամարկղային մեքենայի հետ, ինչը թույլ է տալիս անհապաղ ներդնել սպառողների պաշտպանության մեխանիզմ», հայտարարել է ՌԴ «Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության զարգացման կենտրոնի» (CRPT) գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը։
Մայիսի վերջից Ռուսաստանը Հայաստանից ներմուծվող մի շարք ապրանքների ( գյուղմթերք, ալկոհոլային խմիչքներ, Ջերմուկ հանքային ջուր, ծաղիկ և այլն), մատակարարումն արգելել է՝ պատճառաբանելով, որ այդ ապրանքները չեն համապատասխանում ՌԴ սայմանաած որակի չափանիշներին:
Այս սահմանափակումները սկսվեցին այն բանից հետո, երբ Կրեմլը պաշտոնական Երևանի առաջ հանրաքվե անցակցնելու պահանջ դրեց՝ «ՀՀ-ն պետք է ընտրի՝ ԵՄ, թե ՞ ԵԱՏՄ»։
ՀՀ իշխանությունը պնդում է՝ հանրաքվե անցկացնելու կարիք այժմ չկա։
