Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում | Region

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Օգոստոս 04,2026 17:28

ՔՊ-ից Հայկ Կոնջորյանը 63 կողմ, 28 դեմ ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում։

«Ուժեղ Հայաստան» ու «Հայաստան դաշինք» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը, սակայն «Ուժեղ Հայաստանը» մասնակցեց՝ դեմ քվեարկելով։

Հայկ Կոնջորյանի թեկնածության շուրջ խորհրդարանում քննարկումները բուռն էին։ Ընդդիմադիր պատգամավորները հարցեր էին ուղղում Կոնջորյանի կնոջ՝ պետական ընկերության՝ «ՀայՓոստի» տնօրեն Շուշան Ալեքսանյանի աշխատավարձի վերաբերյալ։ Նա ամսական 10 հազար դոլար աշխատավարձ է ստանում։

Ընդդիմության ներկայացուցիչները քննարկումների ժամանակ կասկածներ են հայտնել, որ Կնջորյանն է միջնորդել, որպեսզի կինը նման բարձր աշխատավարձով պաշտոն ստանա։

«Ազատությունը» գրել էր, որ «ՀայՓոստ»-ում ղեկավարների աշխատավարձերի բարձրացման պայմաններում նվազել է ընկերության հասույթը, իսկ վարկերը բազմակի ավելացել։

Կոնջորյանը այս օրերին խորհրդարանում քննարկումների ժամանակ հայտարարել է, թե իր կինը «ՀայՓոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է։ ԱԺ մյուս փոխնախագահների թեկնածուներն են ՔՊ-ից՝ Վահագն Ալեքսանյանը, «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից Արամ Վարդևանյանը:

Նորություններ