Պեղումներ և նոր բացահայտում Հին Խնձորեսկում | Region

Պեղումներ և նոր բացահայտում Հին Խնձորեսկում

Օգոստոս 04,2026 20:27

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի Անապատ եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները շարունակվում են։ Այս մասին  տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Անապատ եկեղեցու հյուսիսային պատի տակ իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում լիարժեք տեսանելի է դարձել 1748-1749 թվականներին թվագրվող տապանաքարը, որը պատկանում է Ղրաբեկի որդի Սարքիսին։

Պեղումները կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը և նպատակ ունեն նաև հստակեցնել հուշարձանի վերականգնման նախագիծը

Նորություններ