The Independent-ը հրապարակել է Ոսկե գնդակի ֆավորիտների ցուցակը
Օգոստոս 04,2026 22:14
Բրիտանական հեղինակավոր The Independent պարբերականը կազմել և հրապարակել է ֆուտբոլային աշխարհի ամենապատվավոր անհատական մրցանակի՝ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը:
Աղբյուրի վարկածով՝ ցուցակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։
Ուշագրավ է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, ում շատերը համարում են գլխավոր ֆավորիտ, այս վարկանիշում եզրափակում է լավագույն տասնյակը, իսկ Լիոնել Մեսսին դեռևս պահպանում է իր տեղը լավագույն հնգյակում՝ առաջ անցնելով մի շարք աստղերից։
Լավագույն տասնյակն ամբողջությամբ ունի հետևյալ տեսքը.
- Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա)
- Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա)
- Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիա)
- Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա)
- Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի», Արգենտինա)
- Ուսման Դեմբելե (ՊՍԺ, Ֆրանսիա)
- Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)
- Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա)
- Մայքլ Օլիսե («Բավարիա», Ֆրանսիա)
- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա)
