Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից կբռնագանձվի շուրջ 184 մլն դրամ և անշարժ գույք. հայցը բավարարվել է | Region

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից կբռնագանձվի շուրջ 184 մլն դրամ և անշարժ գույք. հայցը բավարարվել է

Օգոստոս 05,2026 15:52

2026 թվականի հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանի կողմից մասնակի բավարարվել է Դատախազության հայցը՝ ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և նրան փոխկապակցված անձանց: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.

  • Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մեկ բնակարանի 45%-ը,
  • Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող մեկ բնակելի տունն ամբողջությամբ,
  • 184 միլիոն 222 հազար դրամ:

Նորություններ