Աղբյուր․ Կովալենկոն փոխել է կարծիքը Հայաստանի հավաքականում հանդես գալու վերաբերյալ | Region

Աղբյուր․ Կովալենկոն փոխել է կարծիքը Հայաստանի հավաքականում հանդես գալու վերաբերյալ

Օգոստոս 06,2026 21:40

Ըստ ИнсайдЯн տելեգրամյան ալիքի, Մոկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն փոխել է իր կարծիքը Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու վերաբերյալ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կովալենկոն ցանկանում էր միանալ Հայաստանի հավաքականին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը դեռևս հույս ունի հրավիրվել Ռուսաստանի հավաքական և հավանական է, որ նա չի միանա Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումներին։

Նշենք, որ Կովալենկոն նախկինում հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, նաև ընգրկված է եղել Ռուսաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակում, մասնակցել է մեկ ընկերական հանդիպման։

 

armsport.am

Նորություններ