Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ. հանդիպումը տեւել է շուրջ 2 ժամ | Region

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ. հանդիպումը տեւել է շուրջ 2 ժամ

Հունվար 16,2024 18:06

Այսօր, հունվարի 16-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:

Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների խորացման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման ու զարգացման խնդիրները։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ դեսպանության խորհրդական Ալի Ասղար Շահամաթդարը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

Նորություններ