Վրաստանը արտաքսել է 113 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների
Օգոստոս 11,2026 17:47
Վրաստանի ՆԳՆ միգրացիայի վարչության աշխատակիցները վերջին օրերին երկրից արտաքսել են 113 օտարերկրացու։ Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Արտաքսվածների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։ Բացի ՀՀ քաղաքացիներից, Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Ռուսաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ։
Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։
Վերջին շրջանում Վրաստանում խստացվել է անօրինական միգրացիայի դեմ պայքարը։ Խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը՝ պարզեցնելով արտաքսման ընթացակարգերը։
