Ինչպե՞ս դիմագրավել կեղծ լուրերի հոսքին․ հարցումներ և փորձագիտական դիտարկումներ
Թվային տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի արագ զարգացմանը զուգահեռ ապատեղեկատվությունը տարածվում է ավելի արագ՝ հաճախ դժվարացնելով իրական և կեղծ տեղեկությունների տարբերակումը։ Կեղծ լուրերը կարող են ոչ միայն մոլորեցնել մարդկանց, այլև ազդել հանրային կարծիքի ձևավորման վրա, խորացնել անվստահությունը պետական ու հասարակական կառույցների նկատմամբ։
Regions TV-ն հարցումներ է անցկացրել Արթիկ համայնքի բնակավայրերում՝ պարզելու, թե բնակիչներն ինչպես են գնահատում ապատեղեկատվության տարածման ազդեցությունը, ինչպիսի կեղծ տեղեկությունների են հանդիպում և ինչ ռիսկեր ու վտանգներ են տեսնում։
Հարցումների մասնակիցները հիմնականում ընդգծել են, որ կեղծ լուրերի տարածման առանցքային նպատակը մարդկանց մոլորեցնելն ու ապակողմնորոշելն է, նաև վախ և խուճապ տարածելը։
Ապատեղեկատվության տարածման մեխանիզմների, դրա հնարավոր ազդեցությունների, արհեստական բանականության զարգացման արդյունքում առաջացող նոր ռիսկերի և մեդիագրագիտության կարևորության մասին Regions TV-ն զրուցել է մեդիափորձագետ Հարություն Մանսուրյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
