Պետք է պարզվի, թե զինվորները ինչու էին դրսում. Փաշինյանը՝ ողբերգական վրաերթի մասին | Region

Պետք է պարզվի, թե զինվորները ինչու էին դրսում. Փաշինյանը՝ ողբերգական վրաերթի մասին

Օգոստոս 20,2026 14:49

Երեկ էլ միջադեպ ունեցանք բանակում. շահագործման ոչ ենթակա մեքենայով վրաերթի են ենթարկվել զինվորներ, որոնցից մեկը, ցավոք, զոհվել է, ճեպազրույցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Այս դեպքն էլ է նրա մասին, թե մեր պրոբլեմները ինչ համակարգային նշանակություն ունեն. շահագործման ոչ ենթակա մեքենան քիչ չի՝ վարում են, մի հատ էլ բարձում են, ու էս միջադեպն է տեղի ունենում»։

Փաշինյանն ասաց՝ պետք է պարզվի, թե զինվորները ինչու էին դրսում։

Հիշեցնենք՝ «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների․ նրանցից մեկը մահացել է։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Նորություններ