Հայտնի է, թե որ համարի խաղաշապիկով հանդես կգա Թիկնիզյանը Օլիմպիակոսում | Region

Հայտնի է, թե որ համարի խաղաշապիկով հանդես կգա Թիկնիզյանը Օլիմպիակոսում

Օգոստոս 20,2026 15:37

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որն օրերս է համալրել հունական «Օլիմպիակոսի» կազմը, կողմնորոշվել է խաղահամարի հարցում։

Ինչպես հայտնում է Sport24.gr պարբերականը, 27-ամյա ձախ պաշտպանն ընտրել է 71 խաղահամարը։ Այս տեղեկությունն արդեն պաշտոնապես հաստատել է նաև հունական ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Օլիմպիակոսը» երեքշաբթի՝ օգոստոսի 18-ին, պաշտոնապես հայտարարեց բելգրադյան «Ցրվենա Զվեզդայից» հայ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու մասին։

armsport.am

Նորություններ