Այս գիշերվա ադրբեջանական կրակոցները ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը երբեք չի գնալու խաղաղության. Թաթոյան | Region

Այս գիշերվա ադրբեջանական կրակոցները ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը երբեք չի գնալու խաղաղության. Թաթոյան

Ապրիլ 06,2024 22:48

Այս գիշերվա ադրբեջանական կրակոցները Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի (Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և այլն) ուղղությամբ և անմիջական հարևանությամբ ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը երբեք չի գնալու խաղաղության։ Այս մասին հայտարարութուն է տարածել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:

«Ադրբեջանի իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ռասիզմի ու ատելության վրա. դա նրանց համար գոյության երաշխիք է:

Այս պարբերական բնույթ կրող հանցանքները խաթարել են մեր գյուղերի ու քաղաքների անվտանգությունը, մարդիկ զրկված են խաղաղ ու անվտանգ կյանքից, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:

Ուստի, որևէ պարագայում չի կարելի թույլ տալ նրանց ներկայությունը մեր գյուղերի հարևանությամբ»:

Նորություններ