«Ես հայրենադարձության իմ մեթոդն ունեմ». 44-օրյա պատերազմի մասնակից | Region

«Ես հայրենադարձության իմ մեթոդն ունեմ». 44-օրյա պատերազմի մասնակից

Ապրիլ 08,2024 11:26

Վահագը 44-օրյա պատերազմի մասնակից է: Զորացրվելուց հետո մեկնել է Ուկրաինա՝ արտագնա աշխատանքի՝ հարազատների մոտ: Երեք տարի ավտովերանորոգողի արհեստը սովորելուց հետո որոշում է վերադառնալ հայրենիք:

«Հայրենիքից դուրս շատ բան հասկացա: Հասկացա, որ սեփական հողի վրա պետք է ապրեմ, մեր հայրենիքում գործունեություն ծավալեմ: Այստեղ ես ինձ ավելի լավ եմ զգում»,-ընդգծում է Վահագը:

Երիտասարդը գյուղում զբաղվում է ավտոմեքենաների նորոգմամբ:  Շատ է ուզում այդ արհեստը սովորեցնել ուրիշներին: Ասում է՝ ես հայրենադարձության իմ մեթոդն ունեմ:  

Ուզում է գյուղում իր արհեստանոցը ստեղծել, օգնում է համագյուղացիներին, նաև սովորեցնում իր ընկերներին:

Հեղինակ՝ Հարություն Հարությունյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

 

 

 

 

 

 

 

 

 

REGIONSTV Գեղարքունիք

Նորություններ