Արմեն Գրիգորյանը Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպմանը կարևորել է վիզայի ազատականացման երկխոսության հնարավոր շուտ մեկնարկը | Region

Արմեն Գրիգորյանը Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպմանը կարևորել է վիզայի ազատականացման երկխոսության հնարավոր շուտ մեկնարկը

Ապրիլ 08,2024 16:50

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեդիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Շվեդիայի վարչապետի գրասենյակի ԵՄ հարցերով նախարարի պետական քարտուղար Քրիստիան Դանիելսոնի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության շուրջ և կարևորել այդ հարաբերությունների նոր գործընկերության օրակարգը: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Քարտուղար Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը ՀՀ-ում և վիզայի ազատականացման երկխոսության հնարավոր շուտ մեկնարկը, ընդգծել է նաև իր ամբողջ կարողությամբ ՍԵՊԱ-ի գործարկման անհրաժեշտությունը: Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել ապրիլի 5-ին Բրյուսելում անցկացված հանդիպումից և այդ համատեքստում կարևորել ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Նորություններ