Մոլորակը սեպտեմբերին ջերմաստիճանային նոր ռեկորդի է մոտենում
Սեպտեմբեր 18,2026 14:52
Ճապոնական JRA-3Q վերավերլուծության տվյալներով՝ սեպտեմբերի առաջին 12 օրերին օդի միջին գլոբալ ջերմաստիճանը հասել է +16,58 °C-ի՝ գերազանցելով ռեկորդային՝ 2023 թվականի սեպտեմբերի ցուցանիշը։ Այն ժամանակ կլիմայի վրա նույնպես ազդում էր Էլ Նինյոն, սակայն 2026 թվականին այն ավելի ուժեղ է դրսևորվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Մեծ է հավանականությունը, որ 2026 թվականի սեպտեմբերը կդառնա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենատաք սեպտեմբերը։
