Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Սեպտեմբեր 23,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի  25-27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի սեպտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝  33.8°C (2017թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝      3.4°C (1987թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 19°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նորություններ