ԿԸՀ-ն հաստատել է ՏԻՄ ընտրություններում տեղամասային հանձնաժողովների ղեկավար պաշտոնների բաշխումը | Region

ԿԸՀ-ն հաստատել է ՏԻՄ ընտրություններում տեղամասային հանձնաժողովների ղեկավար պաշտոնների բաշխումը

Սեպտեմբեր 22,2026 17:12

2026 թվականի սեպտեմբերի 22-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի հոկտեմբերի 25-ի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։

«Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն`  315-ական,

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք` 143-ական,

«Հայաստան» կուսակցությունների դաշինք ` 59-ական։

ԿԸՀ որոշման համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում  2026 թվականի սեպտեմբերի 25-ից 30-ը` մինչև ժամը 18։00-ն:

ԿԸՀ նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն  հավատարմագրել է Բնակավայրերի համաչափ զարգացում հասարակական կազմակերպության  դիտորդական առաքելության դիտորդներին 2026 թվականի հոկտեմբերի 25-ի  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

Նորություններ