Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․նա ձերբակալվել է
Սեպտեմբեր 23,2026 17:54
Թուրքիայում 53-ամյա տղամարդն արհեստական բանականությամբ գեներացված լուսանկարներ է հրապարակել, որտեղ իրեն պատկերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի հետ։ Մեհմեթ Չաքմաքի հրապարակած լուսանկարները լայն տարածում են գտել սոցցանցերում։
Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել։ Քննիչների խոսքով՝ լուսանկարներով տպավարություն է ստեղծվել, որ նա կապ ունի պետական պաշտոնյանների հետ ու ազդեցություն ունի նրանց վրա։ Տղամարդը ձերբակալվել է Անկարայի իր բնակարանում ու պարզվել է, որ նախկինում չորս անգամ դատապարտվել է տարբեր հանցագործությունների համար։



Աղբյուր` ermenihaber.am
