Արդյոք այս տարին վերջի՞նը կլինի ինձ համար․ Ռոնալդուն հայտարարություն է արել կարիերայի հնարավոր ավարտի վերաբերյալ | Region

Արդյոք այս տարին վերջի՞նը կլինի ինձ համար․ Ռոնալդուն հայտարարություն է արել կարիերայի հնարավոր ավարտի վերաբերյալ

Սեպտեմբեր 23,2026 22:48

Սաուդյան «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու հավանականության մասին։

41-ամյա ֆուտբոլիստը չի բացառել, որ ընթացիկ մրցաշրջանը կարող է վերջինը լինել իր համար։

«Արդյոք այս տարին վերջի՞նը կլինի ինձ համար։ Հնարավոր է։ Կտեսնենք։ Դա կախված է նաև նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի օրգանիզմս։ Բայց ես իսկապես հստակ որոշում չունեմ։ Խոսում եմ ի սրտե»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում The Touchline-ը։

Հիշեցնենք, որ չնայած մամուլում շրջանառվող ասեկոսեներին՝ Ռոնալդուն որոշեց չավարտել միջազգային կարիերան Պորտուգալիայի հավաքականում աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո։

Հավելենք նաև, որ իր փառահեղ կարիերայի ընթացքում պորտուգալացի աստղը 5 անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»։

armsport.am

Նորություններ