Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Սեպտեմբեր 26,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի  26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 28-ին` գիշերը և կեսօրից հետո, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Սեպտեմբերի 28-29-ը օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի  26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի սեպտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    32.4°C (2004թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         2.9°C (1983թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    18.6°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նորություններ