Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության նպատակին կոչված հանձնախմբի աշխատանքը կհամակարգի Վարդան Օսկանյանը | Region

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության նպատակին կոչված հանձնախմբի աշխատանքը կհամակարգի Վարդան Օսկանյանը

Հունվար 18,2024 14:24

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված Հանձնախումբն արդեն ձևավորված է: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով  ստեղծված հանձնախումբը:

«Հանձնախմբի անդամների առաջարկությամբ հանձնախմբի աշխատանքների համակարգումը կիրականացնի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Գործունեության մեկնարկի, Հանձնախմբի անդամների և այլ մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ՝ առաջիկա օրերին:

Ակնկալում ենք, որ արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալող անհատները, խմբերն ու հաստատությունները կհամագործակցեն համապատասխան լիազորություն ստացած այս Հանձնախմբի հետ»,-ասված է հայտարարությունում:

Նորություններ