Պլաստիկից, թղթից և կտորից կյանք առած տիկնիկներ՝ Սևանի նորաստեղծ թատրոնի համար | Region

Պլաստիկից, թղթից և կտորից կյանք առած տիկնիկներ՝ Սևանի նորաստեղծ թատրոնի համար

Ապրիլ 18,2024 17:05

Հետխորհրդային տարիներին, որոշ ժամանակ էլ անկախության տարիներին, Սևան քաղաքում գործել է թատերական խմբակ և տիկնիկային թատրոն: Սակայն այն փակվել էր և տարիներ շարունակ քաղաքը չի ունեցել թատերական խմբակ: Թատրոնի և թատերական արվեստի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը Սևանում նախորդ տարվա դեկտեմբերից դարձավ ծրագիր. տիկնիկային թատրոնը վերածնվեց:

Դերասանական կազմում ընդգրկվել են ոչ միայն պրոֆեսիոնալ դերասաններ, այլև 12-20 տարեկան պատանիներ և երիտասարդներ։  Ծրագրի շրջանակներում նրանք սովորում են նաև նոր մասնագիտություն՝ տիկնիկագործություն և տիկնիկավարություն: Տիկնիկների և դեկորների պատրաստման մեջ օգտագործվելու են թղթի, կտորի և պլաստիկի վերամշակումից ստացած նյութեր։

Շուտով տեղի կունենա Սևանի նորաստեղծ տիկնիկային թատրոնի՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակի հիման վրա արված բեմադրության առաջնախաղը:

Անի Ղևոնդյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից )

Ռեգիոնս TV,  Գեղարքունիքի մարզ

Նորություններ