Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
Ապրիլ 18,2024 16:33
ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներին, ափսոսանք է հայտնել, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունն այդ ողբերգությանն արձագանքելու առումով ավելի ուժեղ և վճռական չի եղել։ Այս մասին Մենենդեսը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառմանը։
Նա նշել է, որ այն, ինչ տեսել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացվող էթնիկ զտումների ժամանակ, ողբալի է, և ժամանակն է հաստատակամորեն պնդելու, որ ԱՄՆ վարչակազմը հրաժարվի Ադրբեջանի կառավարությանը ռազմական աջակցություն տրամադրելուց։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
