Սպահանում բարձր ձայները կապված են ՀՕՊ համակարգի գործողության հետ. IRNA
Ապրիլ 19,2024 11:21

Պայթյունի ձայնը, որը լսվել է այսօր առավոտյան Իրանի Սպահան քաղաքում, կապված է կասկածելի օբյեկտներին հակաօդային պաշտպանության համակարգի արձագանքման հետ: Այս մասին, IRNA գործակալության տեղեկացմամբ, հայտնել է Իրանի բանակի երկրորդ բրիգադի գեներալ Սիյավաշ Միհանդուստը։
«Այսօր առավոտյան պայթյունի ձայնը կապված է եղել կասկածելի օբյեկտների ուղղությամբ հակաօդային պաշտպանության կրակի հետ, ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել և ոչ մի վնաս չի պատճառվել»,-ասել է Միհանդուստը։
Ուրբաթ օրը առավոտյան ժամը 4-ին (տեղական ժամանակով) Սպահանի 8-րդ բազայի հակաօդային պաշտպանությունը ակտիվացվել է, ՀՕՊ համակարգերի ձայները լսվել են Սպահանի հյուսիս-արևելքից։
IRNA-ի թղթակցի փոխանցմամբ՝ Սպահան քաղաքն ու նահանգը նորմալ վիճակում են։
Նորություններ

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ
22:05 06-06-2025

Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
20:27 06-06-2025

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
12:02 06-06-2025