Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Region

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ապրիլ 20,2024 08:30

Երևան քաղաքում՝

Ապրիլի 20-21-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի  20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի ապրիլի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     26.8°C (2014թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          0.6°C (1980թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     12.7°C

Նորություններ