Տիգրան Համասյանի դաշնամուրը Կապանի երկնքով հասավ Խուստուփ | Region

Տիգրան Համասյանի դաշնամուրը Կապանի երկնքով հասավ Խուստուփ

Ապրիլ 20,2024 13:50

Աշխարհահռչակ դաշնակահար և երգահան Տիգրան Համասյանի դաշնամուրն օդային ճանապարհով հասցվեց Խուստուփ լեռան Փսկու Խութ բարձունք, որտեղ տեղի կունենա «Հող և ջուր» խորագիրը կրող նրա աննախադեպ համերգը:

Ավելի վաղ Համասյանը սոցցանցի իր էջում գրել էր, որ Սյունիքի մարզում հանդես կգա անվճար համերգներով: Ջազ երաժշտի առաջին համերգը կկայանա 2024թ. ապրիլի 21-ին՝ ժ. 09:05-ին՝ Փսկու Խութ բլրի վրա, երկրորդը՝ ապրիլի 22-ին՝ ժ. 18:05-ին՝ Շվանիձորի մշակույթի տանը:

«Մեր նախնիները սրբավայր Խուստուփ լեռան մոտ էին փնտրում իրենց արթնացումը։ Ապրիլի 21-ին մենք բարձրանալու ենք դեպի գերագույնը, գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով։ Հայացքդ մի՛ կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»,- գրել է Համասյանը:

Նորություններ