Արմեն Գրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը
Ապրիլ 23,2024 22:09

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Ռուսաստանի Դաշնություն և չի մասնակցի ապրիլի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը,
տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից: