Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան | Region

Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան

Ապրիլ 26,2024 21:44

«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու, կեցցե՛ս», այս խոսքերով Բագրատ Սրբազանը քաջալերել է տավուշցիներին և փորձել հանդարտեցնել իրավիճակը Կիրանցում։

Սրբազանը Կիրանցում աղոթք է բարձրացրել և հորդորել խաղաղ մնալ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Կիրանցում իրավիճակը լարվել է։ Հրմշտոց է սկսվել քաղաքացիների և ոստիկանների միջև։ Տավուշից քաղաքացիները հայտնում են, որ քարտեզագրողները ապօրինի սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում են մեքենայով անցնել Կիրանցի հատված։ Քաղաքացիները արգելափակել են մեքենայի շարժը:

Նորություններ