Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը Գերմանիայում
Ապրիլի 27-28-ը Գերմանիայի Հալլե քաղաքում տեղի ունեցավ WKF կարատեի միջազգային մրցաշարը, որտեղ մասնակցում էր 18 երկիր:
Հայաստանը ներկայացրեց սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը:
Երեք մենամարտերում Կամոն հաղթելով նախ դանիացի, հետո գերմանացի և անգլիացի մարզիկներին դարձավ մրցաշարի հաղթող:
Մեզ հետ զրույցում Կամոն վստահեցրեց, որ մրցաշարի ընթացքում որևէ դժվարությունների չի բախվել, բացի՝ դատավորների կողմնապահությունից. «Մրցաշարի ժամանակ գերմանացի մարզիկի հետ մրցելիս, թեպետ դատավորները կողմնապահություն էին անում, բայց ես հաղթեցի»,- հաղթանակած պատմեց Ունանյանը:
Առաջիկա անելիքների մասին խոսելիս Կամոն տեղեկացրեց, որ արդեն պատրաստվում է MMA մարզաձևի հաջորդ մրցումներին. «Արդեն ուզում եմ լրջորեն զբաղվել միայն MMA սպորտաձևով: Հաջորդ մենամարտը կլինի մեկ ամսից, բայց դեռ պարզ չէ, թե որ կազմակերպության անվան ներքո հանդես կգամ»,- եզրափակեց Կամո Ունանյանը:
Հայաստանի կարատեի միության լրատվական