«Ադրբեջանն իր սահմանից մի ական հանե՞լ է. չի՛ հանել». ԱԺ պատգամավոր
Ապրիլ 30,2024 15:40
«Ականները հանում են, որ ի՞նչ անենք, թուրքին բերեն այստեղ, որ ցեղասպանություն անի՞: Իսկ Ադրբեջանը մի ական հանե՞լ է. չի հանել, իր սահմանի բոլոր ականները կան, պաշտպանական գծերը կան: Սա սահմանազատում, սահմանագծում չէ»: Այս մասին Կիրանցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը:
«Կիրանցի բնակիչների տների, գույքի, արոտավայրերի ու վարելահողերի հարցը մնացել է օդում կախված: Մինչ օրս իրենց որեւէ պատասխան չի տրվել, միայն ասում են՝ գործընթաց է գնում: Բնականաբար, մարդկանց մոտ անհանգստություն կա»,-ընդգծեց պատգամավորը:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
