«Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև այլ մարզերից»
Մայիս 02,2024 12:17

Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից:
Այս մասին հայտնւմ են «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ ոստիկանները փակել են Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը: Բացի Կիրանցի բնակիչներից, որևէ մեկին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղի տարածք՝ այդ թվում ԱԺ պատգամավորներին և հոգևորականներին: