Ոչ ականապատ դաշտ ենք մտնում, ոչ որեւէ այլ բան ենք անում, մեր տեղաշարժն արգելելն անօրինական է. Բագրատ Սրբազան
Մայիս 03,2024 14:41

Այսօր Բագրատ Սրբազանը, Սուրեն Պետրոսյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կրկին փորձել են մուտք գործել Կիրանց, սակայն ոստիկանները սահմանափակել են նրանց տեղաշարժը:
«Մեր տեղաշարժն արգելելը լրիվ անօրինական է, ոչ ականապատ դաշտ ենք մտնում, ոչ որեւէ այլ բան ենք անում, պարզապես գնում ենք բարեւենք եւ շնորհակալություն հայտնենք ժողովրդին, տեսնենք Լենա Տատիկին»,-ասել է Բագրատ Սրբազանը:
Հիշեցնենք, որ արդեն 2-րդ օրն է փակ են Կիրանց տանող բոլոր ճանապարները: