Ես չեմ հասկանում, թե ինչու Տավուշի հայկական գյուղերը պետք է դառնան Ադրբեջանի մաս. ֆրանսահայ բժիշկ | Region

Ես չեմ հասկանում, թե ինչու Տավուշի հայկական գյուղերը պետք է դառնան Ադրբեջանի մաս. ֆրանսահայ բժիշկ

Մայիս 04,2024 20:00

 

«Ես Ֆրանսիայում ամեն օր Հայաստանի մասին նորություններ եմ լսում, լուրերին եմ հետևում ու չեմ հասկանում… այստեղ եղավ պատերազմ, շրջափակում և բռնի տեղահանում, և ես չեմ հասկանում, թե ինչու Տավուշի հայկական գյուղերը պետք է դառնան Ադրբեջանի մաս, հիմա չկա բացատրություն. եթե 2 գյուղ տա, նրանք վաղը կարող են ավելի շատ ուզել»: Այս մասին REGIONTV-ի հետ զրույցում հայտնեց ֆրանսահայ բժիշկ, հոգեբան Մարկ Վարդապետյանը, ով ժամանել էր Կիրանց՝ տեղում հասկանալու ստեղծված իրավիճակը:

«Մենք տալիս ենք, բայց ի՞նչ են նրանք տվել, ոչ մի բան. ես չեմ հասկանում՝ ինչու է դա այդպես, ես կարդում եմ անգլերեն,  ֆրանսերեն ու ոչինչ չեմ հասկանում»,-նշեց Վարդապետյանը:

Նորություններ