«Առանց քարտեզի, 1 մմ անգամ չշեղվելով, ես կարող եմ սահմանն ասեմ». Կիրանցի բնակիչ | Region

«Առանց քարտեզի, 1 մմ անգամ չշեղվելով, ես կարող եմ սահմանն ասեմ». Կիրանցի բնակիչ

Մայիս 06,2024 20:00

«Կիրանցում երբևէ ադրբեջանցի չի բնակվել, անգամ մեկ հոգի չի եղել, աշխատողներ ունեցել ենք, բայց ոչ բնակիչ»: Այս մասին REGIONTV-ի հետ զրույցում հայտնեց Կիրանցի բնակիչ Գարուշ Ղազարյանը, որն անգիր գիտի գյուղի պատմությունն ու ծանոթ է այս տարածաշրջանի ամեն մի քար ու թփին:

87-ամյա Գարուշ պապը երկար տարիներ կոմկուսի քարտուղար ու գյուղխորհրդի նախագահ է եղել, նաև գյուղապետարանի գլխավոր հաշվապահ:

Պատմում է, թե ինչպես են ադրբեջանցիները կողքի գյուղում հաստատվել. 2 տնակ են սարքել ու մնացել, հետո նրանց են միացել ազգականները, և այդպես բազմացել են: Ազատագրական պայքարի ժամանակ եղել է շարժման ղեկավարներից մեկը, նրա որդին՝ Արմեն Ղազարյանը, հայտնի ազատամարտիկ է, զոհվել է 1992թ.-ին:

Նորություններ