Երջանկության նկարչուհին. 7-ամյա Մարիան 700 գունանկարի և 3000 ճեպանկարի հեղինակ է | Region

Երջանկության նկարչուհին. 7-ամյա Մարիան 700 գունանկարի և 3000 ճեպանկարի հեղինակ է

Մայիս 08,2024 11:30

Եթե ուզում եք գտնել խաղաղություն և երջանկություն, ապա կարող եք այցելել Մարիա Արամի անհատական ցուցահանդեսը։ Եղեգնաձորցի փոքրիկ նկարչուհին վստահ է՝ երբ ինքը նկարում է երջանկություն ու խաղաղություն, ապա դա փոխանցվում է իր աշխատանքների հետ ծանոթացող բոլոր մարդկանց։

7-ամյա Մարիա Մխիթարյանն առաջին անգամ նկարել է 1,8 տարեկանում, իրենց տան հյուրասենյակի պատին, հենց այդ ժամանակ էլ ծնողները հասկացել են, որ Մարիան ունի նկարչական տաղանդ։

Նա արդեն ունի շուրջ 700 գունանկար, 3000 ճեպանկար, 30-ից ավելի միջազգային մրցույթների է մասնակցել և հաղթող ճանաչվել գրեթե բոլոր մրցույթներում։  Ցոււցահանդես է ունեցել Եղեգնաձորի Գեղարվեստի դպրոցում,  Հայաստանի պետական պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղում, Հայաստանի Նկարիչների միությունում։ Դյուցազնագրքում գրանցվել են նրա ռեկորդները:

Այս ցուցահանդեսը մյուսներից տարբերվում էր. այն ազդարարում էր նաև Մարիայի աշխատանքների անձնական ցուցասրահի բացումը։ Միշտ չէ, որ նկարիչներն ունենում են անձնական ցուցասրահ, իսկ փոքրիկ Մարիային դա հաջողվեց՝ իր ծնողների ու աջակիցների շնորհիվ:   Այնպես որ այստեղ կարող է այցելել յուրաքանչյուրը՝ վերցնելու իր բաժին երջանկությունը։

 

Նարինե Հովհաննիսյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նորություններ