«Անտարբերությունը 8-րդ մահացու մեղքն է, չենք կարող լինել անտարբեր». Միքայել Սրբազանի առաջնորդած երթը՝ Գյումրիից
Մայիս 08,2024 12:43

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներն ու աջակիցները Գյումրիից քայլերթով ուղևորվել են Երևան՝ միանալու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ օրեր առաջ Տավուշից սկսված քայլերթի մասնակիցներին:
Քայլերթի մեկնարկը տրվել է Գյումրիի Վարդանանց հրապարակից: Երթին միացել են հարյուրավոր քաղաքացիներ Շիրակի մարզի տարբեր համայնքներից՝ արվեստագետներ, մանկավարժներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, Գյումրիի ավագանու անդամներ և այլն: Նրանց նպատակը մեկն է՝ համախմբվել հանուն երկրի խաղաղության և ապագա սերունդների անվտանգության: