«Գիտեմ, որ իմ տիկնիկները գնալու են այն տուն, որտեղ սեր և ջերմություն են տարածելու. սպասված են»
Մայիս 16,2021 20:00
Երկար տարիներ չաշխատելուց հետո երազանք էր բարիք ստեղծել, անել ինչ-որ անհրաժեշտ աշխատանք, պատմում է Քրիստինե Հակոբյանը: Այդ երազանքից երկու տարի առաջ ծնվեց «Երազը»: Տիկնիկագործությունը որպես բիզնես գործունեություն դիտարկեց այն ժամանակ, երբ պատրաստված առաջին տիկնիկները արագորեն սպառվեցին, երբ մարդիկ սիրեցին իր աշխատանքը:
Հետո գնորդների ցանկությամբ լուսանկարները սկսեց վերածել տիկնիկների: Հատկապես մեծ հաճույքով աղջիկ երեխաների լուսանկարներից է կերտում «չարաճճի» տիկնիկներ:
Գործունեության ընթացքը բարդ էր: Համավարակ, հետո նաև պատերազմ: Քրիստինեն ասում է՝ իր հիմնած գործը զարգացնելու համար հարկավոր է նաև տրամադրություն, ինչպես նաև ժամանակ, որպեսզի մարդիկ ձեռագործ աշխատանքը սկսեն գնահատել: