Սահմանամերձ Բերքաբերում հողը քիչ է, մարդկանց աշխատելու ձգտումը՝ շատ
Մայիս 11,2024 11:05
Տավուշի մարզի սահմանային Բերքաբեր գյուղում մարդիկ զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով, թեև վերջին շրջանում անընդհատ սահմանազատման և ականազերծման գործընթացների հետ կապված քննարկումների մեջ են:
Բերքաբերի բնակիչ Ռոբերտ Խուդավերդյանի խոսքով՝ արդեն տևական ժամանակ կրակոցներ չկան դեմ դիմաց գտնվող ադրբեջանական դիրքերից: Սակայն վտանգը մշտապես առկա է եղել: Ցույց է տալիս կրակոցների հետքերը տան և դարպասի վրա:
Ռոբերտն ու նրա որոշ համագյուղացիներ կարծիք ունեն, որ սահմանազատումից հետո վիճակն ավելի հանգիստ ու կանխատեսելի կլինի: Նշում է՝ միգուցե վաղը մյուս օրը կկարողանան մշակել ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած իրենց հողատարածքը, որը մի քանի անգամ ավելի մեծ է, քան բերքաբերցիներին բաժին հասածը:
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024