Ալմաթիում Միրզոյանը և Բայրամովը մեկնարկում են բանակցությունները
Մայիս 10,2024 14:16

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնարկում են բանակցությունները։ Երկկողմ հանդիպմանն ընդառաջ նրանց ողջունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: